Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է հայտարարել (World Day for Safety and Health at Work)՝ աշխարհի հանրության ուշադրությունը խնդրի լայնածավալության վրա հրավիրելու նպատակով, ինչպես նաև ցույց տալու, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ստեղծումն ու զարգացումը ինչպես կարող է ազդել աշխատավայրերում տարեկան մահացությունների թիվը նվազեցնելու վրա:
Առաջին անգամ այս օրը նշվել է 2003թ.:
Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը նշելու գաղափարը Զոհված աշխատողների հիշատակին նվիրված օրվանից է ծագել, որն առաջին անգամ նշվել է 1989թ. ամերիկացի և կանադացի աշխատավորների կողմից՝ աշխատավայրում տուժած կամ զոհված աշխատողների հիշատակի պատվին:
Այսօր ավելի քան հարյուր երկրներում մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ուղղված են հասարակության ուշադրությունը աշխատանքի անվտանգության չլուծված խնդիրների վրա սևեռելուն: Դրանք, որպես կանոն, տեղական իշխանությունների, պրոֆմիությունների, աշխատանքի անվտանգության բնագավառի մասնագետների ուժերով են կազմակերպվում:
Ինչպես նշում են Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունում, վերջին տարիներին «այս ակցիաներն ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում և աջակցություն ստանում Ռուսաստանի ձեռնարկությունների և ընկերությունների ղեկավարների և աշխատողների կողմից»:
ՄԱԿ-ի գնահատականով աշխարհում ամեն օր միջինը մոտ 5000 մարդ մահանում է դժբախտ պատահարների և աշխատանքային հիվանդությունների հետևանքով՝ տարվա ընթացքում հասնելով 2-ից մինչև 2,3 միլիոն պատահարի: Նրանցից մոտ 350 հազարը կազմում են մահացու դժբախտ պատահարները, իսկ մոտ 1,7-2 միլիոն մահերը տեղի են ունենում աշխատանքի հետ կապված հիվանդությունների պատճառով:
Բացի այդ, աշխատողները տուժում են արտադրությունում տեղի ունեցած տարեկան մոտավորապես 270 միլիոն դժբախտ պատահարներից, որոնք ավելի քան երեք օր աշխատավայրից բացակայելուն են հանգեցնում, և մոտ 160 միլիոն պատահարներ տեղի են ունենում ոչ մահացու ելքով հիվանդություններից:
Կարդացեք նաև
Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի սեպտեմբերի 9-ին...
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս...
Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...
1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...
Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...
Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...
Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...
Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...
1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...
Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը (World Refugee Day), որը հաստատվել էր...
1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն